Արմեն Թավադյանը հրավիրվել է ՀՔԾ

Արմեն Թավադյանը հրավիրվել է ՀՔԾ
Արմեն Թավադյանը հրավիրվել է ՀՔԾ

Factor.am-ի տեղեկություններով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն այս պահին ՀՔԾ-ում է:

ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ, թե ինչ գործի շրջանակներում է Թավադյանը ՀՔԾ-ում: Եվ դեռևս հայտնի չէ նրան նոր մեղադրանք կառաջադրվի, թե՝ ոչ:

Թավադյանը, հիշեցնենք, մեկ այլ քրեական գործով մեղադրվում է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին հարվածելու համար:

Ըստ Hraparak.am-ի՝ Թավադյանին հրավիրել են Ռոբերտ Քոչարյանի աջակցի կողմից Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ  անելու գործով։