Բաց մրցույթ՝ Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման համար

Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել Երևան
քաղաքի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում, որի հիմնարկեքի
արարողությունը տեղի կունենա 2024 թվականին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Հայտատուներից պահանջվում է
պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ
հայտաձևն ուղարկել համապատասխան էլ. հասցեին և այն ներկայացնել մրցույթին: Հայտերն
անանուն կներկայացվեն մրցութային հանձնաժողովին, որից հետո տեղի կունենա
մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը:

Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի
կառուցումը:

Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ:


Մրցութային պայմաններ


● Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝
ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը:
● Ֆիգուրի առանձին մասերը՝ ձեռքերը, իրանը, գլուխը և այլ հատվածներ կա՛մ պետք է
համաչափ լինեն՝ արտահայտելով Շառլ Ազնավուրի մարդաբանական տվյալները,
կա՛մ մանրակերտի այլ մտահղացման պարագայում՝ հեղինակը պետք է ներկայացնի
իր հղացքի մանրամասները՝ համաձայն կից հայտաձևի:
● Արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին: Անհրաժեշտ տեսանելիությունն
ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև
հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի
բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը:
● Արձանի գեղագիտական տեսքը պետք է նախատեսված լինի 360 աստիճանի
ցանկացած անկյունից դիտելու համար:
● Արձանն ու արձանի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և
վերջինիս գեղագիտությանը:
● Ցանկալի է, որ ժեստիկուլյացիան ասոցացվի Շառլ Ազնավուրի ստեղծագործական
կարիերայի կամ նրա կերպարը լավագույնս ընդգծող դրվագին:
● Ցանկալի է, որ արձանը/մանրակերտը շարժման տպավորություն ստեղծի:


Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր (առաջին փուլ)
● Լրացված հայտաձև
● Մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ


Ցուցադրությանը ներկայացնելու համար (երկրորդ փուլ)
● Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը

Ժամանակացույց
Առաջին փուլ – համաձայն մրցույթի պայմանների՝ պետք է լրացված
հայտաձևն ու մանրակերտի լուսանկարներն ուղարկել
[email protected] էլ. հասցեին: Վերջնաժամկետ՝ 25.07.23-ը ներառյալ:

Երկրորդ փուլ – առաջին փուլը հաղթահարած հայտատուները
(կտեղեկացվի նախապես) պետք է հուշարձանի մանրակերտը/ները
ներկայացնեն հանձնաժողովի գնահատմանը: Ցուցահանդեսը տեղի
կունենա Երևանի քաղաքապետարանում:

Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն
դրամով:Մանրամասների համար զանգահարեք 011514197 հեռախոսահամարին: