Վարչապետի ելույթը ՝ կապված Մել Դալուզյանի անվան շահարկման հետ, անհրաժեշտություն էր. Իրավապաշտպան

Վարչապետի ելույթը ՝ կապված Մել Դալուզյանի անվան շահարկման հետ, անհրաժեշտություն էր. Իրավապաշտպան
Վարչապետի ելույթը ՝ կապված Մել Դալուզյանի անվան շահարկման հետ, անհրաժեշտություն էր. Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որի ժամանակ վերջինս հայտարարեց, որ Մել Դալուզյանը իր անձնական պաշտպանության ներքո է։ 

«Վարչապետի երեկվա ելույթը՝ կապված Մել Դալուզյանի տևական ժամանակ անվան շահարկման հետ, անհրաժեշտություն էր: Եւ վարչապետը պետք է խոսեր այդ մասին: Կան խնդիրներ, որ հենց վարչապետը պետք է իր հատու խոսքն ասի: Եւ ոչ միայն շահարկողներին: Ավելին, ինչպես և եղավ, վերցնի իր անձնական պաշտպանության տակ՝ մինչև պետությունը կստանձնի պաշտպանությունը՝ քաղաքացիների հավասարության սկզբունքով: Եվ սա մեկ հարցի լուծում չէր: Ասպիսի ելույթների անհրաժեշտությոան կարոտ հարցեր էլի կան, մարդու, մարդկանց հետ կապված և վարչապետը պետք է ժամանակ առ ժամանակ հանդես գա նման ելույթներով՝ հնարավորություն տալով մեզ գնահատել դրանք»,-գրել է Ալեքսանյանը: