Մինսկում հայտնաբերվել և ձերբակալվել է Լուկաշենկոյի ու նրա ընտանիքի նկատմամբ հարձակում ծրագրած խումբը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ձերբակալվել է մարդկանց խումբ, որը պատրաստվել է հարձակում գործել իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ: Հարձակման նախապատրաստմանը մասնակից են եղել ԱՄՆ հատուկ ծառայությունները:

«Մենք ձերբակալել ենք խումբ, որը ցույց է տվել՝ ինչպես են ամեն ինչ ծրագրել: Մենք հայտնաբերել ենք, որ յադ ծրագրին մասնակից են եղել օտարերկրյա հատուկ ծառայությունները, ամենայն հավանականությամբ՝ ԱՄՆ-ի: Տեղյակ չեմ, ովքեր են ամերիկացիներից այնտեղ աշխատել», -«ՌԻԱ-նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նաև հայտարարել է, որ խումբը մտադիր է եղել Մինսկում իրականացնել հարձակումը Բելառուսի նախագահի ու նրա ընտանիքի նկատմամբ: Բայց հարձակումը, խումբը ծրագրել է առևանգել Լուկաշենկոյի որդուն: