Եվրախորհրդարանի պատվիրակությունը հունվարի վերջին կմեկնի Ուկրաինա՝ «ընթացիկ ճգնաժամի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու» նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵԽ մամուլի ծառայությունը:
«Եվրախորհրդարանի՝ արտաքին գործերի հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի անդամները հունվարի 30-ից մինչև փետրվարի 2-ը կայցելեն Ուկրաինա՝ տեղեկատվություն հավաքելու ընթացիկ ճգնաժամի վերաբերյալ»,- ասվում է հայտարարությունում: