Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նիստը կկայանա վաղը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նիստը կկայանա վաղը
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նիստը կկայանա վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

«Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը: Այս գործով դատական առաջին նիստը կկայանա վաղը՝ 16:30-ին: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին»,-տեղեկացնում է աղբյուրը։