Քաղաքացիներին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն

Հունիսի 2-ին, ժամը 18։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 27 շենքում գտնվող քաղաքացիներ ունեն հոգեբանի խորհրդատվության կարիք: 

ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մեկնել է դեպքի վայր և քաղաքացիների հետ տեղում վարել հոգեբանական զրույց: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։