Ռուբեն Սանամյանը այսօր պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ մասնակից, կապիտան Ռուբեն Սանամյանն այսօր Սարդարապատի հուշահամալիրում, հանդիսավոր կարգով պարգեւատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Պարգևը նրանհանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր ավելի վաղ վարչապետի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգեւատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։