Մասիսի բժշկական կենտրոնում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել

Մասիսի բժշկական կենտրոնում  փետրվարի 10-ին ծնվել է 5 կգ 500 գրամով քաշով, 60 սմ հասակով տղա երեխա:

Այս մասին նշված է բժշկական կենտրոնի ֆեսյբուքի էջում:

«Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից. կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գր քաշով, 60 սմ հասակով»,- տեղեկացնում է ԲԿ-ն:

Մասիսի բժշկական կենտրոնը և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորել է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին:

https://www.facebook.com/lilit.shagilyan/posts/2833964853364182