Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթները անվավեր ճանաչելու դատարանի որոշումը․ Հայկ Կոստանյան

2025 թ. մայիսի 23-ին Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի։