Առաջիկայում կհանվի անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը․ Ավինյան

Առաջիկայում հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման կանոնը։ Վերանայվելու է որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնը, օրինակ՝ բնության գրկում, անտառում և այլ նման վայրերում»,- ասաց Ավինյանը։