Այսօր քննությունների ամենածանր օրն է․ Նախարարը Կապանում է․ Տեսանյութ

Այսօր մաթեմատիկայի միասնական քննության օրն է և ամենածանրաբեռնվածն է, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Այդ առիթով նա Կապանում է և հետևում է ընթացքին։

Նշենք, որ այսօր քննությանը մասնակցելու համար հայտագրվածների ընդհանուր թիվը 5412 է: 47 քննական կենտրոնից գործելու է 46-ը:

Նախարարը նշեց, որ Կապանում հակահամաճարակային կանոնների համապատասխան են իրականացվում կազմակերպչական աշխատանքները։

‼️➕➖➗✖️Մաթեմատիկայի ընդունելության քննություն` Կապանում

Posted by Arayik Harutyunyan on Sunday, July 5, 2020