ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պավել Գրաչովի տիկնոջը՝ Լյուբով Գրաչովային:
«Խոր վշտով տեղեկացա Պավել Սերգեյի Գրաչովի մահվան մասին:
Պավել Գրաչովը իսկական սպա էր, քաջարի դեսանտային, խիզախ և ազնիվ մարդ, ով իր կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը, Ռուսաստանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը, արժանացել Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչմանը:
Հայաստանում բարձր են գնահատում տաղանդավոր գեներալ Պավել Սերգեյի Գրաչովի բացառիկ ջանքերը և նշանակալի մասնակցությունը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն աջակցելու գործում: Նա կանգնած է եղել մեր եղբայրական երկրների միջև դաշնակցային գործընկերության կայացման ու զարգացման հիմքերում:
Հետևողական և արդյունավետ գործունեության, ինչպես նաև իր մարդկային բարձր որակների շնորհիվ, Պավել Գրաչովը հայ ժողովրդի հիշողության մեջ միշտ կմնա որպես հավատարիմ բարեկամ և անկեղծ զինակից: Նրա պրոֆեսիոնալ ոգին, հավատարմությունը երդմանն ու պարտքին, խիզախությունն ու անվեհերությունը վառ օրինակ են երիտասարդ սերունդների համար:
Հարգելի Լյուբով Ալեքսեյի,
Ընդունեք անկեղծ ցավակցություններս, մաղթում եմ տոկունություն և համբերություն Ձեր ընտանիքի համար այս ծանր օրերին»,-ըստ ՀՀ նախագահի կայքի պաշտոնական հաղորդագրության գրել է Սերժ Սարգսյանը:
© Medialab.am