Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. գրավի չափը չփոխվեց. Factor.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, որոշեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը և այդ մասով գործի վարույթը կարճել:

Այսպիսով ԵԴ/0253/01/19 գործով այլևս ամբաստանյալի աթոռին չեն ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Օհանյանի և Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց, նրանց գույքը կալանքից ազատվեց: Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը շարունակում են ամբաստանվել կաշառք ստանալու դրվագով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։