Բացահայտվել է Քանաքեռավան համայնքում կատարված բնակարանային գողության դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Քանաքեռավան համայնքում կատարված բնակարանային գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 31-ամյա բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. հունիսի 16-ին, ժամը 02:00-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ձեռքով քանդել-բացել է մետաղալարով փակված Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի 6-րդ փողոցում տեղակայված բնակության վայր հանդիսացող վագոն-տնակի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս, հափշտակել տարբեր տեսակի կենցաղային իրեր և էլեկտրական սարքավորումներ՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին