ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի
անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։
Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին
թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ
Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական և շնորհավորանքի
խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները: Դավիթ Պողոսյանը,
շնորհակալություն հայտնելով վստահության համար, հույս է հայտնել, որ
համատեղ գործունեությամբ կիրականացնեն արդյունավետ աշխատանք և թանգարանը
նոր մակարդակի կբարձրացնեն։

Նախարարն անդրադարձել է նաև թանգարանում ընթացիկ գործունեությանը, ինչին ի
պատասխան` Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է, որ ի թիվս կատարված այլ
աշխատանքների` ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի
տեղադրումը։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։