Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:

2021 թվականի դեկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 647 զանգ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 10 ելք: Արձանագրված հրդհները ժամանակին մարվել են, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ոչ ոք չի տուժել: Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 1 ելք:

Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1704 աճյուն:Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքների ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացնում են հետախուզական աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 7 ռումբ, գնդիկաբեկորային 9 ավիառումբ և 1 արկ:

Գրանցվել է տեխնածին բնույթի 18, սոցիալ-կենցաղային ՝ 27 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 բացում, առողջական խնդիր ունեցող 8 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 15 կանչի:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: