TikTok-ի սահմանափակումներն արվում են հին վիդեոներով ապատեղեկատվությունների կանխման և մի շարք այլ անվտանգության նկատառումներից ելնելով. Fip.am

Սոցցանցերի հայկական տիրույթում տեղեկություն էր տարածվել, թե #TikTok սոցիալական ցանցը Հայաստանում արգելափակվել է։


Հաշվի առնելով, որ TikTok-ը որոշ օգտատերի համար շարունակում է բաց և հասանելի մնալ, FIP.am-ը փորձեց պարզաբանում խնդրել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից։ Նա հաստատեց, որ սոցիալական ցանցն այսօր մոտավորապես ժամը 13:00-ից գործում է որոշ սահմանափակումներով։


«ՀՀ-ում չկա օրենք սոցցանցերի սահմանափակումների մասին, և այդ ամենն արվում է ներքին կարգով։ Հստակ գործառույթ չկա, և հավանաբար դա տեղի է ունենում պետության խնդրանք-հորդորով», – ասաց նա։


Մարտիրոսյանի խոսքով՝ ենթադրելի է, որ սահմանափակումներն արվում են հին վիդեոներով ապատեղեկատվությունների կանխման և մի շարք այլ անվտանգության նկատառումներից ելնելով։