Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրն է

Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նշվում է յուրաքանչյուր տարի հունիսի 17-ին և կոչված է բարձրացնելու հանրության իրազեկվածությունը անապատացման դեմ պայքարի միջազգային ջանքերի մասին: Այս օրը եզակի հնարավորություն է ընձեռում բոլորին հիշեցնել, որ հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին կարելի է հասնել խնդիրների լուծմանը՝ համայնքների լայն մասնակցության և բոլոր մակարդակներում համագործակցության միջոցով:

Ըստ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 3/COP.12 որոշման «Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ հողային ռեսուրսների որակը և քանակը, ինչը անհրաժեշտ է էկոհամակարգային ֆունկցիաների և ծառայությունների ապահովմանը և պարենային անվտանգության բարձրացմանը, մնում է կայուն կամ աճում ըստ սահմանված ժամանակային և տարածական մասշտաբների և էկոհամակարգերի»:

Այս տարի անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նվիրված է հողերի անապատացմանը և դեգրադացմանը նպաստող հիմնական գործոնի՝ մարդու կողմից արտադրության և ռեսուրսների սպառման անշեղ աճի նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը:

Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։