Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է խոստացել ԼՂ ժողովրդին, հետո շրջափակել նրանց. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ:

«Օր 16-րդ. Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, մնում է Ադրբեջանի կողմից շրջափակված: Մատակարարման միակ երթուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրավունքներ և անվտանգության երաշխիքներ էր խոստանում, մինչդեռ շրջափակել է նրանց և պաշարման մեջ է պահում։ Տարօրինակ չէ՞»,- գրել է Մարուքյանը: