«Ուզում է ինձ սպանել». Շանթ Հարությունյանի հայտարարությունը

«Ուզում է ինձ սպանել». Շանթ Հարությունյանի հայտարարությունը
«Ուզում է ինձ սպանել». Շանթ Հարությունյանի հայտարարությունը

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեզ փոխանցեց նոյեմբերի 5-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, որ ներկայացնում ենք ստորեւ. «Դիմել եմ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի ինձ եւ ընկերներիս տեղափոխեն բանտախուց, քանի որ ռուսական ԿԳԲ-ն ՀՀ ԿԳԲ-ի իր գործակալների միջոցով ուզում է ինձ սպանել, մասնավորապես՝ գեներալ Արզուման Հարությունյանը, ով ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է, եւ գիտի, […]

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեզ փոխանցեց նոյեմբերի 5-ի գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, որ ներկայացնում ենք ստորեւ.

«Դիմել եմ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի ինձ եւ ընկերներիս տեղափոխեն բանտախուց, քանի որ ռուսական ԿԳԲ-ն ՀՀ ԿԳԲ-ի իր գործակալների միջոցով ուզում է ինձ սպանել, մասնավորապես՝ գեներալ Արզուման Հարությունյանը, ով ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է, եւ գիտի, որ ես տեղեկություն ունեմ այդ մասին:

Ելնելով վերը գրվածից, համոզված եմ, որ ինձ սպանելու վտանգը մինիմալի կհասցվի, եթե ես իմ երկու ընկերների հետ կալանքս կրեմ բանտախցում: Եթե նույնիսկ սպանվեմ, ընկերներս կիմանան, իսկ մյուս կալանավորները անտեղի չեն տուժի:  

Շանթ Հարությունյան»:

Այսօր ավելի վաղ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քիչ առաջ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի հետ:

Շանթ Հարությունյանն իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում եւ կարծում է, որ դրանք բխում են ԱԱԾ վերնախավից, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից:

Վտանգը նվազագույնի հասցնելու համար Շանթ Հարությունյանը պահանջում է իրեն տեղափոխել խցային ռեժիմ: Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի:

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ http://armtimes.com/hy/read/65482