Չի կարող տարածքը լինել անորոշ, իսկ իրավունքը` կոնկրետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության մասին երրորդ զրույցում անդրադառնում է հիմնասյուներից հերթականին` տարածքին, առանց որի պետության գոյությունը հնարավոր չէ:

Քաղաքացիությունը կապված է տարածքի հետ, եթե կա տարածք`  կա քաղաքացիություն, չկա տարածք`  չկա քաղաքացիություն, եթե խոսում ենք իրական, ոչ թե միֆական քաղաքացիությունից: Տարածքի հետ կապված են նաև իրավունքը և պարտականությունը. իրավունքը կապվում է տարածքի հետ, որովհետև գործում է տարածքում. չկա իրավունք, որը կապված չէ որևէ կոնկրետ տարածքի հետ: Երբ մենք հատում ենք երկրի սահմանը կամ այլ երկրի սահմաններ, ամբողջությամբ փոխվում է իրավունքների ու պարտականությունների համակարգը. յուրաքանչյուր տարածք ունի իր իրավունքների ու պարտականությունների համակարգերի առանձնահատկությունը»,- նշում է նա:

Վարչապետի խոսքով` տարածքը իրավունքի և պարտականությունների մասին է նաև: Նա ընդգծում է` կարևոր է, որ արձանագրենք մեր պատկերացումները ինքնիշխան իրավունքի և պարտականության մասին:

«Երրորդ հանրապետության գոյության ընթացքում մեր ինքնիշխան տարածքի վերաբերյալ պատկերացումները հաճախ զրկված են եղել կոնկրետությունից»,- ասում է Փաշինյանը: