Այսօր Երևանում պաշտոնապես վերագործարկվեց վերակառուցված և ընդլայնված Հաղթանակ էլեկտրական ենթակայանը։
Վերագործարկումը ֆինանավորվել է Համաշխարհային բանկի Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի շրջանակում։ Սա առանցքային ենթակայան է՝ բաշխիչ ենթակայաններին և Երևանի արևմտյան հատվածների սպառողներին հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու համար։
Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից:
Հիշեցնենք, որ ենթակայանի բացմանը մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: