Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում.  Civilnet

Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում «բիզնեսով» է զբաղվում և «Բիչինա» անվանմամբ ավանդական մսամթերքի արտադրության սեփականատերն է։Այս մասին հայտնում է Civilnet-ը:

Լուրն առաջինը հրապարակել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», ապա արտատպել են մերձիշխանական լրատվամիջոցներ՝ Medianews-ը, Araratnews.am-ն ու Civic.am-ը։

#CivilNetCheck-ը, սակայն, պարզեց, որ Տավուշի թեմի առաջնորդին վերագրվող մսի արտադրությունն արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ դադարել է, իսկ Բագրատ Սրբազանը թեկուզև մասնակցել էր արտադրության հիմնադրմանը, սակայն անձնական եկամուտներ չի ստացել։

Տավուշում Ադրբեջանի հետ հատվածային սահմանազատմանը զուգահեռ սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ցույցերին իր ակտիվ ներգրավվածությամբ աչքի է ընկնում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Ի պատասխան Գալստանյանի այս գործունեությանը՝ մի շարք իշխանամերձ լրատվականներ, տելեգրամյան ու յութուբյան ալիքներ օրեցօր նոր, որևէ փաստերով չհիմնավորված թեզեր են ներկայացնում Գալստանյանի մասին։

Այդ հրապարակումներում Բագրատ Սրբազանին մեղադրում են «ԿԳԲ-ի գործակալ» լինելու, «Կրեմլից միլիոնավոր դոլարներ ստանալու» և այլ «զանցանքների» մեջ։ Սակայն տարածվող պնդումները մեծ մասամբ որևէ փաստացի հիմնավորում չունեն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում