Ուղղաթիռի կործանումից կարելի էր խուսափել. Մինսկի համանախագահող երկրների հայտարարությունը

Ուղղաթիռի կործանումից կարելի էր խուսափել. Մինսկի համանախագահող երկրների հայտարարությունը
Ուղղաթիռի կործանումից կարելի էր խուսափել. Մինսկի համանախագահող երկրների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, հայտարարությամբ են հանդես եկել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին հորդորելով՝ խնդրի լուծման համար միայն խաղաղ ճանապարհներ գտնել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մենք հավատարիմ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, հայտարարությամբ են հանդես եկել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին հորդորելով՝ խնդրի լուծման համար միայն խաղաղ ճանապարհներ գտնել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Մենք հավատարիմ ենք մնում այն համոզմանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Ռազմական լուծում այս հարցում գոյություն չունի, և մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բռնություններից և ակտիվորեն աշխատել հարցի երկարատև կարգավորման վրա»:

Դիվանագետները ափսոսանք են հայտնել հայ-ադրբեջանական սահմանի մոտ այս տարի հուլիս-օգոստոսին տեղի ունեցած դեպքերի համար՝ նշելով, որ այդ իրադարձությունները խորացրել են կողմերի միջև անվստահությունը ու կոչ արել խաղաղության բանակցությունների համար ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծել: Հայտարարության մեջ նաև անդրադարձ է եղել նոյեմբերի 12–ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի մոտ ադրբեջանական ուժերի կողմից ԼՂՀ խոցված ուղղաթիռին՝ այն որակելով «ողբերգություն, որից հնարավոր էր խուսափել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/04/521944/