ՀՀԿ-ի խայտառակ պահվածքը Ազգային ժողովում

ՀՀԿ-ի խայտառակ պահվածքը Ազգային ժողովում
ՀՀԿ-ի խայտառակ պահվածքը Ազգային ժողովում

Ազգային ժողովում Կուտակային կենսաթոշակի մասին օրինագծի քվեարկությունից հետո վեճ տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության և քառյակի խմբակցությունների միջև:

Անկախ պատգամավորներն ու ոչ իշխանական ուժերը չմասնակցեցին քվեարկությանը: Օրինագիծն ընդունվեց 67 կողմ ձայնով: Սա բարկացրեց ընդդիմության ներկայացուցիչներին, նրանք կասկածներ ունեն, որ ՀՀԿ-ականները կեղծել են քվեարկությունը՝ մեկը մյուսի փոխարեն քվեարկելով: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հաշվել են՝ դահլիճում միայն ՀՀԿ և անկախ պատգամավորների թիվը 64-ն է:

“Մենք խնդրում և պահանջում ենq հարգել օրենքը: Երբ ԱԺ պատգամավորը քվեարկությունից հետո առաջարկում է պահել քվեարկության պատկերը, պետք է արձանագրել, ֆիքսել ու հետևություն անել: Տղամարդկությունը հո էն չի, որ օրենքը խախտենք, էն ա, որ ամեն մեկն իր գոծն անի ու պատասխան տա իր արածի համար: Խնդրում եմ, պարոն Սահակյան, եղեք օրենքի սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենքի սահմաններում”,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

“Որը, ի դեպ, կատարում ենք”,- նրան պատասխանեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Վրդովվեց ՀՀԿ-ական Սպարտակ Մելիքյանը. “Եթե որոշ մարդիկ տեսողության խնդիրներ ունեն, խնդրում եմ, տաբլոն բացեք, որ չզրպարտեն մեզ: Եթե որևէ մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, կան առանձին տեղեր, ես ձեզ կապացուցեմ իմ տղամարդկությունը”:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդաասարյանն ասաց, որ դաշնակցական պատգամավորներին առաջարկում է ստանձնել հաշվետարի դեր: “Չի կարելի ավանտյուրաներով, շանտաժներով ասել, որ 64 հոգի են: Այսօր քվորումն ապահովված է, խնդրում եմ, ավելորդ արտահայտություններ մի արեք”,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Կարդալ ավելին