Սուրեն Պապիկյանը Բրազիլիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: