Արցախի նախագահը Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ միության նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ

Արցախի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկայացվել է ԱՀ նախագահի հրամանագիրը միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին:

Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության ընդլայնումը:

Այդ համատեքստում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համագործակցության ուղղություններին և վերջին պատերազմի հետևանքների հաղթահարմանը: