«Ազատություն». – Արթուր և Արտակ Սարգսյանները քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Բաբայանը նշում է, որ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ, նրա խոսքով, զենք չի հայտնաբերվել:
Փաստաբանը հավելել է, որ «Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»։
Քննչական կոմիտեն չի մեկնաբանում փաստաբանի այս տեղեկությունը:
Մի քանի օր առաջ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հարթակից ներկայացրել էր եղբայրներին՝ ասելով «մեր շատ սիրելի բարեկամները Քենիայից»։
Եղբայրները հայտնի են որպես Artur brothers։