Դիվերսիաները հետ մղած զինծառայողները պարգևատրվեցին մեդալներով

Դիվերսիաները հետ մղած զինծառայողները պարգևատրվեցին մեդալներով
Դիվերսիաները հետ մղած զինծառայողները պարգևատրվեցին մեդալներով
Հեղինակ MediaLab

Artsakhpress.am-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պաշտպանության բանակի զորամասերից մեկում մասնակցեց ամառային ուսումնական շրջանի մեկնարկին, որի ընթացքում մեդալներով պարգևատրեց հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի կասեցման ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

Բացի մեդալներից, Մովսես Հակոբյանը դրամական պարգևներ շնորհեց նաև մի շարք զինվորների և ազատամարտիկների, ովքեր ակտիվորեն մասնակցել են հակառակորդի դիվերսիաների կանխման գործընթացին: Նախարարի կողմից 200 հազար դրամով պարգևատրվեց ավագ լեյտենանտ Հայկ Խալաթյանը, ով աչքի էր ընկել խիզախությամբ՝ հակառակորդին կորուստներ պատճառելով և հետ շպրտելով: Ավելի ուշ Հայկ Խալաթյանը կներկայացվի նաև պետական պարգևի:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն իր խոսքում ընդծեց, որ այսօր մեկնարկում է ամառային ուսումնական նոր փուլը, ինչի առիթով նա շնորհավորեց ներկաներին: «Անցած 6 ամիսները պաշտպանության բանակի համար հանդիսացան պաշտպանության բանակի մարտական պատրաստականության, անձնակազմի արհեստավարժության և պաշտպանական բանագծերի ինժեներական արգելափակոցների կատարելագործման, հայրենիքի պաշտպանության վսեմ և փայլուն իրականացման արդյունավետ շրջան, որով առավել հարստացավ մեր զինված ուժերի տարեգրությունը: Համոզված եմ, որ պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինծառայող, մանավանդ, մարտական հերթապահությունում ընդգրկված զինվորը, այսուհետ ևս պատրաստ է հանդես բերել բարձր մարտական ոգի, նույն հաջողությամբ շարունակել դաստիարակվելու և ուսուցման համատեղումը: Դրանց են միտված բանակային յուրաէքանչյուր տարվա հագեցած միջոցառումները, գործնական պարապմունքները»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հակոբյանն ընդգծեց, որ այդ ամենը տեսանելի է ոչ միայն ամփոփիչ արդյունքներով, այլ նաև վերջերս հակառակորդի կողմից հաճախակի դարձած հրադադարի խախտումների, դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի կանխումներով: «Արդեն շուրջ մեկ ամիս է, իսկ եթե ավելի ընդգրկուն դիտարկենք, ապա այս տարվա սկզբից ադրբեջանական կողմը շարունակել է իր որդեգրած արկածախնդրային գործելաոճը, ինչի հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Կարդալ ավելին` սկզբնաղբյուր կայքում