15 նոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են

15 նոր տրոլեյբուսները արդեն Երևանում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին ասաց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը։

«15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակը արդեն Երևանում է»,- ասաց Բեջանյանը։ 

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետարանի միջոցներով ձեռք բերված 15 տրոլեյբուսները շուտով կհասնեն մայրաքաղաք: Եվս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ: