Ապրիլի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, առողջացել է ևս 11 մարդ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։
Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։
Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Ֆեյսբուքի իր էջում։