Ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավարը և բժշկուհին․ Factor.am

Երեկ կաշառք ստանալու և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավար Արտաշես Սահակյանը և նույն բաժանմունքի բժշկուհին:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ այս պահին կալանավորման միջնորդություն ներկայացված չէ, քանի որ անձինք այս պահին միայն կասկածանքով են ձերբակալվել։