Նիկոլ Փաշինյանը ցավակցել է արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ:

«Խորը վշտով տեղեկացա Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի մահվան մասին: Թող Աստված օրհնի և ուժ տա նրա ընտանիքին: Թող նրա հիշատակը հավերժ լինի», -թվիթերի իր միկրոբլոգում գրել է վարչապետը:

Մեծ Բրիտանիայի արքունիքը ավելի վաղ հաղորդել էր, որ 99 տարեկանում մահացել է Եղիսաբեթ երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը։ «Նորին գերազանցությունը կյանքից հեռացավ այսօր առավոտյան Վինձորի ամրոցում», – հայտնել էին Բուքինգեմյան պալատից՝ չբացահայտելով մահվան պատճառները: Հունիսի 10-ին արքայազն Ֆիլիպը կդառնար 100 տարեկան: