Հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 67-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ

2020թ. մայիսի 21-ին՝ ժամը 16:00-ին, «Շտապբուժօգնություն» ծառայության 5-րդ ենթակայանից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ ստացված կանչով «Շտապբուժօգնություն» ծառայության 54-րդ բրիգադը մեկնել է Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոց, որտեղ հայտնաբերել է խոտ հնձող մեքենայից ստացված վնասվածքից մահացած քաղաքացու դին:

Նույն օրը կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի շենքերից մեկի դիմաց՝ ճանապարհի եզրին կայանված «ГАЗон NЕXT» մակնիշի աղբատար ավտոմեքենայի բաց վիճակում գտնվող բեռնախցում, հայտնաբերվել է Երևան քաղաքի՝ 1953թ. ծնված բնակչի դին՝ գլուխը քթի հիմնի շրջանից անհարթ եզրերով հատած վիճակում, իսկ նույն ավտոմեքենայի հետնամասում՝ գետնի վրա, հայտնաբերվել է գլխի թաղային հատված՝ գլխուղեղի հետ միասին:

Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում պարզվել է դեպքի  ժամանակ  վերոնշյալ ավտոմեքենան շահագործող աշխատակցի ինքնությունը, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:  

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  

 Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։