Մայդանը ստիպեց իր հետ հաշվի նստել Յանուկովիչին, Պուտինին, Արևմուտքին. Վերլուծություն` իրավիճակի շուրջ

Մայդանը ստիպեց իր հետ հաշվի նստել Յանուկովիչին, Պուտինին, Արևմուտքին. Վերլուծություն` իրավիճակի շուրջ
Մայդանը ստիպեց իր հետ հաշվի նստել Յանուկովիչին, Պուտինին, Արևմուտքին. Վերլուծություն` իրավիճակի շուրջ

Իրավապաշտպան, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը վերլուծել է Կիեւում ծավալվող իրադարձությունները ու նշել «ուկրաինական Եվրոմայդանի առաջին փուլի մի քանի դասերի» մասին.
Սաքունցի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

 «Ուկրաինական Եվրոմայդանի առաջին փուլի մի քանի դասերը․․

1․ Եվրոմայդանը Արևմուտքի ծրագիրը չէր, և չէր կարող դառնալ, քանի որ Արևմուտքը չգիտեր, որ Յանուկովիչը չի ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, և չէր կարող, հետևաբար պատրաստվել այդքան կարճ ժամկետում որևէ «Մայդանի ծրագիր մշակել»․․․

2․ Եվրոմայդանը լինելով քաղաքացիական պայքար, չուներ որևէ կուսակցական հենարան կամ տանիք․․․կար և կա համախմբում մեկ նպատակի շուրջը՝ չլինել ռուսական տիրապետության ներքո, և կողմնորոշումը հստակ արևմտյան է․․ ի դեպ, երբ խոսում են Արևմտյան կողմնորոշման մասին, նկատի ունեն իրավական, ժողովրդավարական, սոցիալական և ինքնիշխան պետություն․․ նաև, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները Արևմուտքին չեն պատկանում, ուղղակի դեռևս Արևմուտքն է առավելագույնս այդ սկզբունքները կիրառել՝ թեկուզ բազմաթիվ թերություններով․․․

3․ Մայդանը երբեք չի սպասել Արևմտյան աջակցությանը կամ որևէ այլ երկրի աջակցությանը, այլ մղեց հետևողական, անզիճում, սկզբունքային պայքար իր նպատակներին հասնելու համար․․․ ընդիմության ներկայացուցիչներն ունեին այնքան լեգիտիմություն ներկայացնելու Մայդանին, ինչքանով մնում էին Մայդանի պահանջներին հավատարիմ․․․

4․ Մայդանը չուներ մեկ անձի կողմից ղեկավարման սկզբունք, այն ղեկավարվում էր ինքնակառավարման, ինքնակազմակերպման և կոլեգիալ սկզբունքով․․․

5․ Մայդանը ստիպեց իր հետ հաշվի նստել առաջին հերթին Յանուկովիչին և նրա հպատակներին, նաև Պուտինին, նաև Արևմուտքին․․․ և ըստ իր արժեքային կողմնորոշման, վերջի վերջո ունեցավ այն երկրների և քաղաքական ուժերի աջակցությունը, որոնք ունեն նույն արժեքային համակարգը, մոտեցումները և սկզբունքները՝ հանձինս Արևմտյան քաղաքակրթության, և որպես հակառակորդներ ունեին այն երկրները և քաղաքական ուժերը , որոնք ունեն ավտոիտար, բռնապետական և Մաքսային միության կնքահոր սկզբունքները․․․

6․ քաղաքացիական հասարակությունը պետք է կարողանա թելադրի քաղաքական ուժերին, ոչ թե հակառակը․․սրանում է հաջողության գրավականը ժողովրդավարության ․․․ քաղաքական ուժերը կարող են գնալ համաձայնությունների, փոխզիճումների ըստ իրենց քաղաքական շահերի, ձգտումների, որոնք փոփոխական են ըստ քաղաքական հնարավորությունների․․․ քաղաքացիական հասարակության շահերը անկախ նրանց ներուժից, հզորությունից, նույնն են և կայուն են․․․»

© Medialab.am