Սահմանադրական դատարանի խորամանկ որոշումը

Սահմանադրական դատարանի խորամանկ որոշումը
Սահմանադրական դատարանի խորամանկ որոշումը

Հայաստանի Սահմանադրական դատարանը երեկ խորամանկ որոշում է ընդունել: Դատարանը չի կասեցրել Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ օրենքն ամբողջությամբ, այլ դրա այն դրույթները, որոնք ենթադրում են պատիժ պարտադիր կուտակայինից հրաժարվելու համար: 

Դա նշանակում է, որ նրանցից, ովքեր համաձայնվել են, կամ չեն հրաժարվել վճարել կուտակային հիմնադրամներին, շարունակելու են գանձել աշխատավարձի 5 տոկոսը: Իսկ նրանք, ովքեր հրաժարվել են վճարել, չեն պատժվի, ինչպես ենթադրվում էր օրենքի նախագծով:

Կենտրոնական բանկի տվյալներով, մոտ 10 հազար մարդ արդեն ընտրել է հիմնադրամները, եւ համաձայն օրենքի՝ նրանք չեն կարող հրաժարվել: Սակայն նրանք, ովքեր չեն համաձայնվել, կարող են պայմանագրեր չկնքել, եւ դա չի համարվի օրենքի խախտում:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը լուծել է միանգամից մի քանի հարց՝ գրագետ քաղաքացիներին հնարավորություն է տվել գումարներ չվճարել կուտակային հիմնադրամներին, ինչով նվազեցրել է սոցիալական ու քաղաքական լարվածությունը, կառավարությանը հնարավորություն է տվել հավաքել գումարներ այն քաղաքացիներից, ովքեր արդեն պայմանագրեր են կնքել հիմնադրամների հետ, արտասահմանյան հիմնադրամներին հնարավորություն է տվել աշխատել Հայաստանում: Կարդալ ավելին