Ստորագրվել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման հուշագիր

Ստորագրվել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման հուշագիր
Ստորագրվել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման հուշագիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունն այսօր կնքում են փոխըմբռնման հուշագիր, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ցանցի զարգացման և մեթոդական աջակցության ապահովման վերաբերյալ։ 

Նախարարության համար կարևոր են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերը, այդ ծրագրերի ծավալների մեծացումը և ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցությունը։

Կառավարության որոշմամբ արդեն հաստատվել են ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության կարգը, ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները և չափորոշիչները։

Այս համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի կիրարկմանը, մասնավորապես օրենքով նախատեսված աջակցության կենտրոնների ցանցի և մասնագետների կարողությունների զարգացմանը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Կանանց աջակցման կենտրոնի» այս կարևոր գործում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն աջակցելու և Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և վերացման ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ անելու համար։

Մենք հավատում ենք, որ հայ ընտանիքների լավագույն ավանդույթները հիմնված են սիրո, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա։
Ուստի մեր խնդիրն է աջակցել Հայաստանում դժվարության մեջ հայտնված ընտանիքներին և օգնել նրանց հաղթահարել բռնության չարիքը, մեղմել դրա ցավը և խրախուսել ընտանիքների երջանիկ և համերաշխ կյանքը մեր երկրում։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը