Սուրեն Պապիկյանը և ԵՄ առաքելության անդամները քննարկել են առաքելության գործունեության կազմակերպչական հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:

Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր: