Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցում է կատարվել նոր շահառուների

Փետրվարի 15-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրջանակներում գործող «Կամուրջ» ծրագրով հատուցում է կատարվել նոր շահառուների: Այդ մասին տեղեկացնում են հիմնադրամից:

  • վիրավորում ստացած 12 զինծառայողների, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը առաջին կամ երկրորդ հաշմանդամության կարգ ստանալու.
  • անհայտ կորած 279 զինծառայողների ընտանիքների:

Այսպիսով «Կամուրջ» ծրագրով փետրվարի 15-ի դրությամբ շահառուների ընդհանուր թիվը՝ 844:

https://www.facebook.com/1000plus.am/posts/1194996057564122