Էդմոնդ Ղազարյանը նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Էդմոնդ Ղազարյանը նշանակվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:

Էդմոն Ղազարյանը 2019-ի ընթացքում եղել է Նոր Նորք վ/շ ղեկավարի տեղակալը, այնուհետեւ, մինչեւ 2020-ի փետրվարը, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։