ՀՀ զբոսաշրջության կոմիտեն Արցախի հարցով դիմել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն դիմել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը (UNWTO), որն օժտված է աշխարհում խաղաղություն խթանելու առաքելությամբ:

«Վկայակոչելով կազմակերպության հիմնարար նպատակները, այն է՝ «զբոսաշրջության խթանում և զարգացում՝ ի նպաստ տնտեսական զարգացման, միջազգային փոխըմբռնման, խաղաղության, բարեկեցության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանման ու համամարդկային հարգանքի՝ անկախ ազգությունից, սեռից, լեզվից կամ կրոնից», կոչ ենք անում միջազգային հանրությանը դիմել համապատասխան ուղերձով. Արցախ աշխարհը համամարդկային հարստություն է , որը պետք է բացահայտել, պահպանել և շարունակ հիանալ իր անսպառ մշակութային, պատմական, բնական և մարդկային ժառանգությամբ»,-տեղեկացնում են կոմիտեից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր բառ վճռորոշ է, իսկ լռությունը անդառնալի հետևանքներ կարող է թողնել։