Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով: Այդ մասին տեղեկացնում է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Ստանդարտ սցենարով… Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։ Դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները կներկայացնեմ քիչ ավելի ուշ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք: Զաքարյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է: