Բազամազավակ ընտանիքների համար առաջարկվում են բնակարանային աջակցության տարբերակներ

Հայաստանում բազամազավակ ընտանքիների համար սահմանվելու են բնակարանային աջակցության տարբերակներ: Առաջարկությունները բխում են «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծից, սակայն առանձին միջոցառումների տեսքով են լինելու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ներկայում քննարկում են մի քանի տարբերակներ:

«Դեռևս քննարկվում է, թե կոնկրոտ որ տարբերակները կլինեն առավել արդյունավետ: Ասեմ, որ երկու տեսակ է առանձնացվում: Մեկն այն է, որ բնակարանների գնման վկայագիր լինի կամ կառուցապատում, երկրորդն այն է, որ 8 և ավելի երեխաներ ունեցողներին կոնկրետ բնակարաններ հատկացվեն»,- ասաց Արտակ Մարկոսյանը: Քննարկումները շարունակվում են, մոտ ապագայում կոնկրետ հստակեցումներ կլինեն այդ տարբերակների հետ կապված:

Արտակ Մարկոսյանի խոսքով` կյանքը շատ դինամիկ է դարձել, և կանայք ավելի շատ են ներգրավվում աշխատանքի շուկայում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես իրենք պետք է համատեղեն երեխայի խնամքն ու աշխատանքը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ աշխատող կնոջ համար շատ կարևոր է, որ գործի վերադառնալու պարագայում երեխայի խնամքի խնդիրը լուծվի: Դրա համար առաջարկվում է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում, եթե կարիքը լինի, երեխաները մնան մինչև ժամը 19:00-ն: Այդտեղ կարող է կիրառվել նաև համավճարի սկզբունքը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։