«Ես չեմ հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների ռեստարտին»․ Նաիրա Զոհրաբյան

«Ես չեմ հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների ռեստարտին»․ Նաիրա Զոհրաբյան
«Ես չեմ հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների ռեստարտին»․ Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի դատական համակարգն ունի ոչ թե բարեփոխումների, այլ հեղափոխական փոփոխությունների կարիք։ Այս մասին Ազգային ժողովում այսօր անցկացվող անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հարցադրում արեց՝ բայց ին՞չ միջավայրում մենք պետք է կարողանանք դատական համակարգն ամբողջապես ենթարկել բարեփոխման, այս միջավայրո՞ւմ, երբ կա տոտալ անհանդուրժողականություն դիմացինի կարծիքի հանդեպ։ Ըստ նրա՝ այսօր անհանդուրժողականության մթնոլորտ է երկրում, հասարակությունը բաժանված է սևերի ու սպիտակների, հնչում են քաղաքական գիլիոտինի ու վենդետաների կոչեր։ Անինչ, բարեփոխումները պետք է անցկացվեն խաղաղության մթոլորտում։
«Ես, ներկայացնելով Բարգավաճ Հայաստանի տեսակետը, պնդում եմ՝ այո, համակարգը պետք է առողջանա, պետք է բարեփոխվի, բայց բացառապես օրենքի ու օրինականության սահմաններում: Եթե մենք այս պրոցեսը պետք է տանենք նովգորոդյան վեչեի օրինակով, որտեղ Նովգորոդի հրապարակում կնյազ Յուրիկի հրահանգով ժողովրդի անունից քաղաքական գիլյոտիններ էին կախվում, ապա մենք շատ ավելի վատ արդյունք ենք ունենալու»,- ասաց Զոհրաբյանը: Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից բազմիցս ասել է, որ չի հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների «ռեստարտին», որովհետև եթե մարդիկ տարիներ շարունակ աշխատել են քաղաքական պատվերի ռեժիմի տակ, հնարավոր չէ հավատալ, որ նրանք կսպանեն իրենց միջի ստրուկին։