Մամուլի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. armenpress.am

Մամուլի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան
Մամուլի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան

Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին նշեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Տուժածներ չկան, ոչ ոքի բժշկական հաստատություն տեղափոխելու կարիք չի եղել, սակայն առաջին իսկ րոպեներից մեր բժիշկները տեղում են»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

Դեպքի վայրում աշխատող բժիշկները «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին, որ նույնիսկ տեղում օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չի եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: