Հայ֊ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքների վերաբերյալ հեռախոսազրույց եմ ունեցել Անդրեա Վիկտորինի հետ․ Եղոյան

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ։

«Հայ֊ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքների վերաբերյալ մեր պաշտոնական գնահատականն եմ ուղարկել ՀՀ֊ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներին։

Նույն թեմայով հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ», իր ֆեյսբուքյան էջում գրել է Եղոյանը։

Հայ֊ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքների վերաբերյալ մեր պաշտոնական գնահատականն եմ ուղարկել…

Posted by Arman Yeghoyan on Monday, July 13, 2020