Լույս է տեսել «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը մանկավարժ» խորագրով ուսումնասիրությունը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը:
«Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Հայրապետյանի «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը մանկավարժ» խորագրով ուսումնասիրությունը։
Արխիվային հարուստ փաստական նյութի, համապատասխան գրականության և մամուլի հիման վրա մեկ մենագրության մեջ ամփոփվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մանկավարժական գործունեությունը, մասնավորապես բացահայտվել են հայապահպան առաքելությունով մանկավարժական գործունեությունը Ռումինիայի Միսաքյան-Քեսիմյան ազգային վարժարանում, ինչպես նաև՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի կրթական գործունեության մեջ նրա ունեցած անուրանալի ավանդը։ Մենագրության մեջ հեղինակն անդրադարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի մանկավարժական առաջադեմ գաղափարներին, մանրամասն վերլուծել է գիտամանկավարժական գործունեությունը։
Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի, ինչպես նաև մանկավարժության պատմությամբ հետաքրքրվող մասնագետների համար»,-նշված է հաղորդագրության մեջ:



















