Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը վաղաժամկետ ազատ կարձակվի

Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը վաղաժամկետ ազատ կարձակվի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

«Ստեփան Գրիգորյանը առաջիկա ժամվա ընթացքում դուրս կգա «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից»-, ասաց Նավիկյանը։

Ավելի վաղ, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել վաղաժամկետ ազատ արձակել 24 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանին՝ դրական վարքի հիմքով։

Ստեփան Գրիգորյանը մեղադրվում էր սպանության գործով որպես մասնակից և 1997 թվականին դատապարտվել էր մահապատժի, իսկ 2003 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նրան ներում է շնորհվել, և մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: