«Ողջունում եմ Գայանե Աբրահամյանի մանդատից հրաժարվելու քայլը». Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հրաժարականին։ Ալեքսանյանը գրում է.

«Ես ողջունում եմ Գայանե Աբրահամյանի մանդատից հրաժարվելու քայլը: Իրոք չգիտեմ պատճառները, ակնհայտ երևում էր նրա կաշկանդվածությունը և ազատության պակասը:

Այսքանը երևացողն է և կարծում եմ դա բավարար է հեռանալու համար: Ինչքան կարելի է լռել, երբ պետք է խոսել, խոսել ու գործել, այնպես որ Գայանե ջան հիմա դու ազատ ես ու անկաշկանդ խոսելու, գործելու….»։